ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքումից հետո ապահովագրության վկայագրի էլեկտրոնային տարբերակն անմիջապես կստանաք Ձեր կողմից նշված էլեկտրոնային հասցեին: Անհրաժեշտության դեպքում ԱՊՊԱ պայմանագրի թղթային վկայագրի օրինակը կարող եք ստանալ վկայագիրը սպասարկող ապահովագրական ընկերության ցանկացած գրասենյակից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից համապատասխան ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը կամ բացակայությունը ստուգվում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգերի միջև ժամանակի իրական ռեժիմում իրականացվող հարցումների միջոցով, Դուք պարտադրված չեք ավտոմեքենաներում պահել ԱՊՊԱ վկայագրի թղթային կամ տպված տարբերակը։ Ուստի և ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման դեպքում Դուք որևէ խնդիր չեք ունենա ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ:

Ամերիաբանկի ինտերնետային կայքում ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ +374 10 561111 հեռախոսահամարով:

ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման ընթացքում հնարավոր սխալների բացառման նպատակով համակարգում առկա է Ձեր կողմից մուտքագրված և բազայում սկզբնաղբյուր ծառայող տվյալների ստուգման մեխանիզմ: Ուստի, ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման ընթացքում անհրաժեշտ է լինել ուշադիր և նշել հավաստի և ամբողջական տվյալներ` ԱՊՊԱ վկայագրի էլեկտրոնային տարբերակի ստացման և ԱՊՊԱ պայմանագրի հետագա սպասարկման հարցում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով: Այդուհանդերձ, եթե ԱՊՊԱ պայմանագիրը կնքվել է սխալ տվյալներով, ապա անհրաժեշտ է դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ +374 10 561111 հեռախոսահամարով:

ԱՊՊԱ պայմանագիրն առցանց եղանակով կարող է կնքվել նվազագույնը 3 ամիս և առավելագույնը 1 տարի ժամկետով: Ընդ որում, առցանց եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի երկարաձգումների քանակը սահմանափակված չէ: